Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից «Շանթ» ՀԸ նկարահանող խմբին գնդակոծելու դեպքով


«Շաթ» ՀԸ գնդակոծված մեքենան, մայիս, 2017թ.
«Շաթ» ՀԸ գնդակոծված մեքենան, մայիս, 2017թ.

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ։

Ըստ հաղորդագրության, 2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տակ գտնվող N մարտական դիրքերի տարածություններով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։

Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթայանը ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել հոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG