«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի։
Հիշեցնենք, Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում խոստանում է մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից:
Փոստանջյանը պնդում է, որ Փաշինյանը կաշառքի մասին հայտարարություն է արել, և դա հիմք է, որպեսզի իրավապահները քրեական հետապնդում սկսեն նրա նկատմամբ։
Նշենք, որ Փաշինյանը երեկ առաջարկել էր Փոստանջյանին՝ դիմել իրավապահներին։
Մանրամասներն՝ ավելի ուշ