Մատչելիության հղումներ

Տիգրան Համասյան․ Նվագում ես Աստծու առջև


«Ազատությունը» զրուցել է անվանի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:

Տիգրան Համասյան․ - Հայաստանում այն երաժշտությունը, որով ես եմ զբաղվում, կա դպրոց, բայց շատ քիչ շարժում կա: Օրինակ Արմեն Հյուսնունցն ա փորձում հիմա ինչ-որ մի բան անել, Վահագն Հայրապետյանը: Էլի մարդիկ են պետք, որ ավելի շատ շարժում լինի, մեկը մեկի հետ նվագի, շփվի: Դպրոցի խնդիրն է: Այստեղ կոնսերվատորիայում չեմ կարծում, որ երաժիշտները, որ այնտեղ ընդունվում են, շատ ոգևորված են երաժշտությամբ: Մեծամասամբ ոգևորված են, թե դիպլոմը երբ են ստանալու և ինչ գնով են ստանալու:

«Ազատություն»․ - Դուք Ձեր արվեստում ցույց եք տալիս, որ միայն փողը չէ, որ կարևոր է հոգու երաժշտությունը: Ձեր համար դժվար չէ՞ր այս ճանապարհը, ինչպե՞ս հասաք նրան, որ այսօր կարող է Տիգրան Համասյանը և՛ դահլիճներ լցնել, և՛ չհրաժարվել իր սկզբունքներից ու մատուցել որակյալ երաժշտություն:

Համասյան․ - Դա կամաց-կամաց եկավ, էնպես չէ, որ միանգամից սկսեցի նվագել ֆիլհարմոնիկ դահլիճներում․․․ Սկզբից գնում ես ինչ-որ մարդկան հետ ծանոթանում ես, նվագում ես համարյա ձրի, գնում ես նվագում ես էնպիսի տեղեր, որ պարզապես քեզ լսեն: Էդպես է, պետք է անցնել էդ ճանապարհով: Իմ համար ամենակարևոր բանը էդ ճանապարհի ընթացքում եղել է ու մինչև հիմա էլ կա՝ ես անում են այն, ինչ որ ես սիրում եմ: Կարելի է ասել՝ նվագում ես Աստծու առջև: Երբ որ այդ մտքով ես մոտենում, արդեն կոմերցիոն, հայտնի դառնալդ, ամեն ինչը դառնում է երկրորդական, և կգա, թե չի գա՝ էդ էլ կարևոր չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG