Մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Վանա լճի Աղթամար կղզում բազմամշակութային համերգ է անցկացվել:
Հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հրապարակում մեկ տասնյակ լեզուներով, այդ թվում նաև հայերեն երգեր են հնչել:
Anadolu գործակալությունը հայտնում է, որ համերգը կազմակերպել են Վանի Առևտրաարդյունաբերական պալատը և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը: