Մատչելիության հղումներ

Տոնոյանն ԱԻՆ աշխատակազմին ներկայացրեց Էնրիկո Ապրիամովին


Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, խորհրդակցության սկզբում Տոնոյանն աշխատակազմին է նեկայացրել նորանշանակ փոխնախարար Էնրիկո Ապրիամովին։

Ըստ նախարարության, Ապրիամովը համակարգելու և վերահսկելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտը, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև՝ փոխնախարարը մասնագիտական խորհուրդներով կաջակցի Փրկարար ծառայությանը:

«Նշանակալի է Ձեր մեծ վաստակը Զինված ուժերում: Շնորհավորում ենք և հավատով ենք, որ երկար զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքներն այսուհետ կներդրվեն արտակարգ իրավիճակների համակարգում», - եզրափակել է նախարարը:

Անդրադառնալով համակարգում վերջերս կատարված նոր նշանակումներին՝ Տոնոյանը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդան Գևորգյանին:

Տոնոյանը հանձնարարել է Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին նշանակել մարզային փրկարարական վարչությունների աշխատանքի վերահսկման համակարգողներ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզկենտրոնները:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 3-ի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Ապրիամովն ազատվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից, վարչապետ Կարեն Կարապետյանի մայիսի 4-ի որոշումով՝ նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG