Մատչելիության հղումներ

Ռիտա Սարգսյան․ Եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ իր վրա զգար այդ ամենը, երևի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ


Երկրորդ աշխարհամարտի մասնակցիներին այցելած առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մինչև Վետերանների միություն մտնելը, պատասխանեց «Ազատության» հարցերին:

Առաջին տիկինը լավ է հիշում Շուշիի ազատագրումը․ - «Ռումբերից մեկը ընկել էր մեր հարևանի տան վրա: Ես բակում էի ու միանգամից տեսա ինչ-որ արյուն եմ զգում ինձ վրա, չեմ հասկանում, թե ինչ էր: Պատուհանները փշրվել են ու ես հասկացա, որ այդ փշուրներն են իմ վրա, ու այդ վերքերը այդ փշուրների վերքերն են: Սարսափելի էր․․․ Երևի եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ ինձ նման զգար իր վրա այս ամենը, երևի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ»:

Եռատոնի՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Ղարաբաղի բանակի ստեղծման օրն առաջին տիկնոջը հիշեցրինք՝ ազատամարտիկներից շատերը կենցաղային ծանր խնդիրներ ունեն, իրենց անապահով խավ են համարում, ինչին ի պատասխան Ռիտա Սարգսյանն ասաց․ - «Դա արդեն ես չեմ որոշողը: Ոս ցավում եմ, իհարկե, որ դժվար է, հասկանում եմ, որ դժվար է, բայց երևի Ձեր հարցը ուղղեք Պաշտպանության նախարարություն: Ես միշտ նրանց հիշում եմ, ես ինքս էլ ինձ համարում եմ, թող անհամեստ չհնչի, ես էլ ամբողջ պատերազմի ժամանակ Ղարաբաղում եմ եղել, իմ վրա եմ զգացել դա ինչ է, իմ կաշվի վրա եմ զգացել, իմ երեխաների վրա եմ զգացել: Ու ես ինձ չեմ առանձնացնում նրանցից»:

«Ազատության» հարցերին պատասխանելուց հետո առաջին տիկինը մտավ Վետերանների միություն, որտեղ նրան սպասում էին Հայրենական մեծ պատարեազմի մասնակիցներից մի քանիսը:

Մինչև Տիկին Սարսգյանին հանդիպելը նրանցից մեկն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հիշողությունները դեռ շատ թարմ են: Ասաց նաև, որ իրեն գնահատված է զգում, ու թեև իր սոցիալական վիճակից գոհ չէ, բայց այդ մասին առաջին տիկնոջը ոչինչ ասել չի պատրաստվում:

Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա մի մասնակից, դիմելով առաջին տիկնոջն ասաց, որ առողջությունը փայլուն է, ոտքով մինչև Գառնի կարող է հասնել, միայն թե տեսողությունն է թուլացել: Ասաց, որ հանդիպել է բժիշկների հետ և գիտի, որ իր վիրահատությունն անվճար է, բայց վախենում է խամրած տեսողությունը որևէ մեկին վստահել: Խնդրեց Ռիտա Սարգսյանի աջակցությունը, որպեսզի ապահով վիրահատվի: Առաջին տիկինը խոստացավ օգնել:

Վետերաններ միություն այցելած Ռիտա Սարգսյանն ու «Վաղորդյան կաթլիներ» երգչախմբի սաները երգեցին ու պարեցին վետերանների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG