«Չկա ու չի լինի այնպիսի մի ուժ, որ կարողանա նվաճել մեր եկիրը»: Այսօր Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 72-րդ տարեդարձին նվիված զորահանդեսում ունեցած իր ելույթում նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Իր ուղերձում ՌԴ նախագահը միջազգային հանրությանը սպառնալիքնեի դեմ պայքարում միավորվելու կոչ է արել: «Ահաբեկչության, էքստրեմիզմի, նեոնացիզմի և մյուս սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային հանրության կոնսոլիդացիան»-, ասել է Պուտինը, նաև ընդգծելով՝ ռուսական բանակն այսօր «ի զորու է չեզոքացնել ցանկացած սպառնալիք»:
Մոկսվայի Կարմիր հրապարակում անցկացված ավանդական զորահանդեսին, ի դեպ, ընտանյոք հանդերձ, ներկա է գտնվել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Զորահանդեսին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հիմնադրած պատանեկան «Յյունարմեյցիներ» շարժման անդամները։
Վատ եղանակի պատճառով չեղարկվել է զորահանդեսի օդային ցուցադրությունը: Կազմակերպվել են նաև, այսպես կոչված՝ «անմահ գնդի» երթեր, որոնց մանսակցուլ են նաև ռուսաստանաբնակ հայերը։ «Ռուսաստանի հայերի միությունը» ՌԴ հայերին կոչ է արել՝ մասնակցել այդ միջոցառումներին:
Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրի բյուջետային հատվածի աշխատողներին (առավելապես մարզերում), նաև դպրոցականներին և ուսանողներին պետական կառույցների ղեկավարներերը հարկադրել են մասնակցել Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին։ Տոնական ավանդական ուղերձում Ռուսաստանի ղեկավարը դարձյալ շնորհավորել է հետխորհրդային երկրների ղեկավարներին, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին։
Արևմտյան մամուլը նկատում է, որ այսօր Ռուսաստանի իշխանությունները փորձում են նսեմացնել Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ դաշնակից արևտմյան երկրների, մասնավորապես, Միացյալ Նահանգների և Մեծ Բիտանիայի դերը։ Պաշտոնական տվյալներով, այդ պատերազմի ժամանակ զոհվել է Խորհրդային Միության շուրջ 27 միլիոն քաղաքացի, որոնց թվում՝ շուրջ 300 հազար հայ։ Որոշ պատմաբանների պնդմամբ, սակայն, ԽՍՀՄ-ի տված զոհերի թիվը գրեթե կրկնակի ավելի է եղել:
Իր ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է․ «Ազատարար զինվորականներին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը մեր համատեղ պայքարն է պատմության խեղաթյուրման, ֆաշիզմի և նացիզմի հանցավոր արարքների արդարացման փորձերի դեմ»: