Մատչելիության հղումներ

Արտահերթ նախագահական ընտրություններ Հարավային Կորեայում


Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Գյոն Հե, արխիվ
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Գյոն Հե, արխիվ

Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրություններ են: Գրանցվել է ընտրողների բարձր մասնակցություն:

Հաղթանակի գլխավոր հավակնորդը Ժողովրդավարական կուսակցության թեկնածու, ազատական քաղաքական գործիչ Մուն Ջե Ինն է․ վերջին հարցումների արդյունքներով՝ ընտրողների ավելի քան 40 տոկոսը նրան է նախընտրում: Մուն Ջե Ինի հիմնական մրցակիցներն են Ժողովրդական կուսակցության կենտրոնամետ թեկնածու Ան Չեյլ Սուն և պահպանողական թեկնածու Հոն Չուն Փհյոն: Մնացյալ 10 թեկնածուները իրենց վարկանիշով հետ են մնում առաջին եռյակից:

Երկրի նախկին նախագահ Պակ Գյոն Հեն պաշտոնանկ է արվել իմփիչմենփի միջոցով: Ներկայումս նա կալանքի տակ է՝ կոռուպցիայի, իշխանությունը չարաշահելու և պետական գաղտնիքները բարձրաձայնելու մեղադրանքներով: Մեղադրանքների մեծ մասը կապված է նախագահի մերձավոր ընկերուհու հետ, ում կասկածում են քաղաքական կարևոր հարցերում որոշիչ դերակատարություն ունենալու մեջ՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու:

2016 թվականի հոկտեմբերին բացահայտված այս սկանդալը երկրում նախագահի հրաժարականի պահանջով աննախադեպ զանգվածային ցույցերի պատճառ դարձավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG