Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Պետրոսյանի հետ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» ծրագրի բանավեճի ընթացքում այսօր հայտարարեց, որ «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ ուղղակիորեն փոխառված են («պլագիատ են») Հրանտ Բագրատյանի «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»՝ 2013 թվականին ներկայացված նախընտրական ծրագրից:
Համազասպ Գալստյանը մի շարք օրինակեր և մեջբերումներ ներկայացրեց: Մինչդեռ «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանի խոսքով՝ տնտեսագիտության մեջ «պլագիատ հասկացություն չկա»:
«Տնտեսագիտությունը գիտություն է, որից կարող ես օգտվել, կան կոնկրետ լուծումներ»,- ասաց Պետրոսյանը:
Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում: