Մատչելիության հղումներ

«Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը մեծ կորուստ կլինի». ԵՄ պատվիրակության ղեկավար


Պյոտր Սվիտալսկի, Երևան, 8-ը մայիսի, 2017 թ․
Պյոտր Սվիտալսկի, Երևան, 8-ը մայիսի, 2017 թ․

«Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը մեծ կորուստ կլինի»,- այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնելով, որ ծրագրերը, միջոցառումները, որ իրականացնում էր ԵԱՀԿ գրասենյակը Երևանում՝ կշարունակվեն:

«Մեզ համար էլ սա բավական մտահոգիչ էր: Մեզ համար ԵԱՀԿ գրասենյակը Երևանում չափազանց հուսալի, կենսական գործընկեր է մեր ծրագրերի իրականացման համար: Մենք համոզված ենք, որ այս ծրագրերը շատ օգտակար էին, ունեցել են իրենց հստակ ներդրումը ժողովրդավարական գործընթացների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համար: ԵԱՀԿ գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին` ապացուցելով, թե ինչքան կարևոր է ԵԱՀԿ-ի ներդրումը»,- ասել էր Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անդամ երկրները դեռ փոխհամաձայնության չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ:

«Ես ուզում եմ գովեստի խոսքեր ասել ԵԱՀԿ գրասենյակի ու Հայաստանի մեր գործընկերներին, կատարած հրաշալի աշխատանքի համար: Այս մարդկանց համար լուրջ հարված է սա, սա վատ է, ստիպված են դադարեցնել աշխատանքն ու գնալ տուն: Հայաստանն էլ, ԵԱՀԿ-ն էլ սրա կարիքն ունեն, երևի թե ավելի շատ՝ ԵԱՀԿ-ը, քան թե Հայաստանը»,- իր եզրափակիչ խոսքում ասաց ԵՄ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG