Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ համերգով Եվրոպայի օրվա առթիվ


Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Եվրոպայի օրվա առթիվ հանդես եկավ համերգով՝ «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրի ներքո:

Համերգի ընթացքում հնչեցին Կարլ Մարիա Վեբերի, Պոլ Դյուկայի, Դվորժակի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Համերգը ղեկավարում է նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը:

Համերգի ընթացքում նաև «Հայաստանի երեխաներ» երգչախմբի կատարմամբ հնչեց Ռոբերտ Պետրոսյանի «Խաղաղություն աշխարհին» ստեղծագործությունը:

Էդվարդ Թոփչյանի համոզմամբ, այսօր մեր նվագախմբերը պետք է շատ ավելի հաճախ համաշխարհային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները ներկայացնեն: Խոսքը Մանսուրյանի, Երկանյանի և այլոց մասին չէ իհարկե, շեշտում է Էդվարդ Թոփչյանն ու շարունակում, որ օրինակ՝ հունիսի 10 նվագելու են Երկանյանի 6-րդ սիմֆոնիան: - «Ցավոք սրտի սիմֆոնիկ երաժշտությունը սկիզբ չի առել հայերից և շարունակվում հայերով: Շատ հրաշալի է, որ մենք ունենք այդպիսի կոմպոզիտորներ, որոնք կարող են տեղեր զբաղեցնել ինչ-որ չափով, սա հիանալի է: Բայց սա՝ երաժշտության մեջ այս նացիոնալիզմը դնելը, սխալ բան է», - հավելեց Թոփչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG