Սիրիական Դամասկոսից Էս-Սուվեյդա ուղևորվող ավտոբուսում պայթյուն է որոտացել։ Զոհերի մասին դեռևս չի հաղորդվում։
Сурия հեռուստաընկերության փոխանցմամբ, վիրավոր ուղևորների թիվը մեծ է։ Լրատվական գործակալությունը, սակայն, ստույգ թիվ չի հրապարակում։
Ըստ Сурия-ի, ավտոբուսում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով։
Էս-Սուվեյդան գտնվում է Դամասկոսից 70 կիլոմետր հարավ։ Այս քաղաքում ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել։
Իրավապահները հետապնդում են «Իսլամական պետություն» ահաբակչական խմբավորման զինյալների։