Մատչելիության հղումներ

Ռաֆայել Մեգալը Վենետիկի բիենալեին կներկայանա «Հովազները ծաղկած այգում» աշխատանքների շարքով


Այս տարի Վենետիկի ժամանակակից արվեստի 57-րդ բիենալեին, ի թիվս երկու այլ նկարիչների աշխատանքների, հայաստանյան տաղավարում կցուցադրվի նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռաֆայել Մելիքյանի՝ Ռաֆայել Մեգալի ստեղծագործությունը։

«Ազատությանը» տված ցուցահանդեսի ընթացքում 34-ամյա նկարիչը, ով արդեն բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, շեշտում էր, որ իր կողմից ներկայացված 15 աշխատանքների թեման է՝ «Հովազները իմ ծաղկած այգում», որը մարդ – բնություն փոխհարաբերությունների մասին է։

«Ծաղկած այգին ինձ համար Եդեմյան պարտեզն է, որն ամբողջովին պատկերված է հովազների ետնամասում ու պատկերված է հայկական զարդանախշերով», - մանրամասնեց նկարիչը։ - «Հովազը շատ է օգտագործվել մեր հայկական արվեստում, խորհրդանշում է հողը։ Շատ են անդրադարձել հովազների թեմային մեր հայ պատմության մեջ, երբ ուսումնասիրում եք՝ բառելիեֆներ կան, մանրանկարչության մեջ, պատմության թանգարանում շատ կան՝ գավաթ կա հովազի կերպարով։ Այսինքն, մեր պատմության մեջ շատ անդրադարձել են։ Չգիտեմ՝ ինձ համար սարքել եմ սիմվոլ այդ կենդանուն», - պատմեց Ռաֆայել Մեգալը։

Նկարիչը նշեց, որ առհասարակ՝ երկգխլանի հովազների թեմայով քանդակների շարք ևս ունի, որը կցուցադրվի Հայաստանում, քանի որ Վենետիկ տանել չհաջողվեց՝ մեծ ծախսերի պատճառով։

«Մի գլուխը խորհրդանշում է մեր Սփյուռքը, մյուսը՝ Հայաստանը», - նշեց նա։ - «Երևի շատերի մոտ այդ Մեգալ կեղծանունս խաբկանք է առաջացնում, որ ես այստեղից չեմ։ Ոչ, ես ասեմ, որ այստեղից եմ, շատ սիրում եմ իմ հողն ու ջուրը, ծնվել եմ, ապրում եմ Հայաստանում», - հավելեց նկարիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG