Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ «Անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար»


«Անտակտ հումոր», - այսպես է արձագանքել «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այսօրվա հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրությունների մասին հնարավոր չէ լուրջ խոսել, քանի որ այն «ոնց որ լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը»։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խոսքով՝ «որպեսզի գլխավոր մուլտիպլիկատորը չհաղթեր, եթե իրենք այդպես են մտածում, թող իրենք իրենց թեկնածուին առաջադրեին»։

«Իսկ ես նրան անուններ չէի կպցնի։ Պիտի ասեմ, որ անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար։ Ես էլ իրեն կարող եմ մուլտֆիլմի հերոսի նմանեցնել, բայց չեմ իջնի այդ մակարդակին», - ասաց Արամ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG