Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումով՝ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվեց զինվորական ծառայությունից: