Ֆրանսիայում նախագահական ընտրություններին ընդառաջ նախագահի երկու թեկնածուներ Էմանյուել Մակրոնն ու Մարին Լե Պենը թեժ բանավեճ են ունեցել՝ երկրի տնտեսական և անվտանգության հարցերը քննարկելիս:
Լե Պենը մեղադրել է Մակրոնին անվտանգության հարցում ծրագիր չունենալու մեջ և ենթադրել, թե վերջինս կապեր ունի մահմեդական ծայրահեղակաների հետ:
Արձագանքելով Լե Պենի այս մեղադրանքներին՝ Մակրոնն ասել է, թե իր մրցակիցը ստում է և ավելացրել, որ Լե Պենի քաղաքականությունը երկրում քաղաքացիական պատերազմի պատճառ կդառնա, մի բան, որի մասին, ըստ Մակրոնի, երազում են մահմեդական ծայրահեղականները: