Մատչելիության հղումներ

ԱՆ. 5 նորածինների առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր լույս աշխարհ եկած 5 նորածինների առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր։

Ըստ նախարարության, նրանց բուժման ընթացքը գտնվում էնախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։

«Մասնագետներն ամեն ինչ անում են փոքրիկների կյանքը փրկելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Առողջապահության նախարարությունը նշում է, երիտասարդ կնոջ հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Ըստ նախարարության, ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

«Հաշվի առնելով սպասվող նորածինների վիճակը` խորը անհասություն և ծայրահեղ ցածր քաշ, մինչև կեսարյան հատման սկսելը ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։ «Մուրացան» բժշկական համալիրից հրավիրվել է արագ արձագանքման ռեանիմոբիլը։ Մնաժամանակ նախապատրաստվել է «Էրեբունի» ԲԿ-ի երկրորդ ռեանիմոբիլը` նորածիններին, ըստ անհրաժեշտության, համապատասխան կլինիկաներ տեղափոխելու համար», - հայտնում է նախարարությունը՝ շարունակելով. - «Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո»։

Նույն ժամանակ նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։ Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։

Բոլոր 5 փոքրիկները կյանքի առաջին իսկ րոպեներին ինկուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող փոքրիկը ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG