Ռուսաստանին հաջողվել է քաղաքական տարաձայնություններ սերմանել Միացյալ Նահանգներում՝ միջամտելով 2016 թվականի նախագահական ընտրություններին, երեկ Հարվարդի համալսարանում հայտարարել են ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության նախկին տնօրեն Ջեյմս Քլափերը և ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով կոմիտեի նախկին ղեկավար Մայք Ռոջերսը:
Նրանք կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը կարող է փորձել կրկնել իր միջամտությունը ֆրանսիայի և Գերմանիայի ընտրությունների ժամանակ: