Լեռնային Ղարաբաղը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները:
«Եթե սադրանքներ լինեն, մենք կարձագանքենք», - գերմանական DPA գործակալության հետ զրույցում հայտարարել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը համատեղ զորավարժությունները մեկնարկել են մայիսի 1-ին և կշարունակվեն մինչև մայիսի 5-ը։