Այսօր ժամը 15-ին տեղի կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստը, որտեղ կորոշվի նորընտիր Ազգայն ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը:
Այսօրվա նստում ԿԸՀ-ն կքննի նաև ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) դիմումները և կկազմի արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։
Նշենք, որ երեկ ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ պահի դրությամբ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացրածների անունները: