Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին տեղեկություններ չկան: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մասնակցությամբ օրերս կայացած հանդիպմանը, Հոգլանդը նշել է միայն, թե այդ հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ ԱԳՆ նախաձեռնությամբ, հավելելով, որ դրա արդյունքներով արդեն իսկ հայտարարություն է տարածվել:
Գործակալությունը հիշեցնում է՝ սպասվում էր, որ մոսկովյան հանդիպմանը, այլ հարցերի թվում, կքննարկվի նաև նախագահների հնարավոր հանդիպման հարցը: