Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև մայիսմեկյան ցույցերի ժամանակ: Մեկ ոստիկան լուրջ այրվածքներ է ստացել, մի քանիսը՝ վիրավորվել: Ակցիայի մասնակիցները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել, ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Մոտ մեկ շաբաթից սպասվում են Ֆրանսիայի նախագահի ընտրությունները: Քաղաքացիները պետք է ընտրեն անկուսակցական կենտրոնամետ թեկնածու Էմանյուել Մակրոնի և «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջև: