Սիրիական քաղաքացիական պաշտպանության Սպիտակ սաղավարտներ խումբը տեղեկացրել է, որ իրենց ութ կամավորներ զոհվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող Համա նահանգում իրականացված ավիահարվածի հետևանքով:
Առայժմ հստակ չէ, թե ով է իրականացրել ավիահարվածը: Նախկինում այս տարածքում նման գործողություններ իրականացրել են թե՛ Սիրիայի իշխանությունները, թե՛ նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող ռուսական օդուժը:
Սպիտակ սաղավարտներ խմբավորման կամավորները հիմնականում գործում են ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում` օգնելով ռմբակոծված և փլուզված շինություններից դուրս բերել վիրավորներին և զոհերին: