Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե իրանցիները ընտրություններում քվեարկեն իր պահպանողական հակառակորդների օգտին, երկրում կարող է գլուխ բարձրացնել ավտորիտարիզմը:
«Մենք նրանց թույլ չենք տա երկրում կրկին ոստիկանական մթնոլորտ հաստատել», - ասել է Ռոհանին` ապրիլի 29-ին Յազդ քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքում:
Ռոհանիի հակառակորդ Էբրահիմ Ռաիսին իր հերթին հանրահավաք է անցկացրել Թեհրանում, որտեղ քննադատել է Ռոհանիի տնտեսական քաղաքականությունը:
«Այսօր մեր երիտասարդության 30 տոկոսը աշխատանք չունի, գործազրկության մակարդակը ավելի քան 12 տոկոս է կազմում: Այս անընդունելի իրավիճակը ստեղծվել է թույլ կառավարման հետևանքով», - նշել է Ռաիսին:
Իրանում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 19-ին: