Մատչելիության հղումներ

«Ազատության» անդրադարձից հետո Այնթապի դպրոցական ավտոբուսն այսօրվանից կրկին գործում է


Այնթապի դպրոցականները, արխիվ
Այնթապի դպրոցականները, արխիվ

Այսօրվանից վերսկսվեց Արարատի մարզի Այնթապ գյուղի ծայրամասերից երեխաներին դպրոց տանող անվճար ավտոբուսի գործարկումը։ Ընտրություններից անմիջապես հետո ավտոբուսը դադարել էր գործել, ինչը երեխաների ծնողները «հետընտրական հաշվեհարդար» էին համարել։

Նրանց փոխանցմամբ՝ Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի ակնկալած չափով ձայներ չհավաքելու արդյունքում գյուղապետը հանել էր ավտոբուսը։ Որպես պարզաբանում, գյուղապետն ասել էր, թե այլևս գումար չունեն ավտոբուսի շահագործման համար, իսկ վերընտրված պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ հերքել էր իր կապը խնդրի հետ։

«Ազատության» անդրադարձից հետո այս հարցը հայտնվել էր ինչպես պատգամավորի, այնպես էլ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Արդյունքում, ինչպես ծնողներն ասացին, այն լուծվել է։ Բարերարն էլ կրկին Մուրադ Մուրադյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG