Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց Ավետիսյանների իրավահաջորդների վճռաբեկ բողոքը


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, արխիվ
Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, արխիվ

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա. Սաքունցի, Ա. Զալյանի և Ա. Կիվիրյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր այդ բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, ըստ որի, Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ Ա. Պողոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Ա. Զալյանը խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Տուժողների իրավահաջորդներ Լ. Ավետիսյանի, Ա. Կոշտոյանի, Ա. Պողոսյանի, Ն. Պողոսյանի ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքով խնդրվում էր մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության (ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին) քննելու համար:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Հիշեցնենք, որ ՌԴ-ից տուժողի իրավահաջորդը պահանջում էր 450 հազար եվրոյի փոխհատուցում: Տուժողի իրավահաջորդները պատրաստվում են դիմել Եվրադատարան: Այս պահին դեռ հստակություն չկա նաև հարցում՝ որտեղ է սպանության համար դատապարտված Պերմյակովը կրելու պատիժը՝ ՌԴ-ու՞մ, թե Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG