Մատչելիության հղումներ

Գործող քաղաքապետը պատրաստ է «փորձված թիմով շարունակել աշխատանքը»


Երևանի քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր քարոզչություն է իրականացրեց Աջափնյակում:

Ընտրողների հետ բակային հանդիպումներում Մարգարյանը նշում էր, որ բերել է 5 տարվա ծրագիր, որով պատրաստվում է շարունակել իրենց տարիներ առաջ սկսած աշխատանքը:

Քաղաքապետն այսօր, ի տարբերություն երեկվա, պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Մասնավորապես «Ազատության» հարցին, թե ինչու չի ընդունում ընդդիմադիր թեկնածուների՝ բանավեճի առաջարկը, Մարգարյանը պատասխանեց արձագանքեց, որ իր անելիքը ներկայացնում է քաղաքացիներին:

Դիտարկմանը, որ մրցակիցներն իրեն մեղադրում են մայրաքաղաքի բյուջեի հաշվին հարստանալու մեջ, նա արձագանքեց, թե այդ մարդիկ այլ բան չունեն ասելու, ուստի այդ մասին են խոսում:

Մարգարյանին ուղեկցում էր քաղաքապետի տեղակալ, ավագանու անդամության թեկնածու Կամո Արեյանը: Հանդիպումների ընթացքում նա նշում էր, թե իրենց գործունեության ընթացքում կարողացել են բարելավել քաղաքային տնտեսության բազմաթիվ ոլորտներ: Մասնավորապես նշեց, թե այսօր Երևանում ջեռուցմամբ ապահովված են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները:

Արեյանը վստահեցնում էր, որ իրենք փորձառու են, և Երևանն իրենց համար փորձադաշտ չէ, և պատրաստ են արդեն փորձված թիմով շարունակելու իրենց աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG