Մատչելիության հղումներ

Լրացավ Չեռնոբիլի աղետի 31-րդ տարին


Ուկրաինա - Չեռնոբիլի ատոմակայանի վթարված ռեակտորի նորակառույց սարկոֆագը, ապրիլ, 2017թ․
Ուկրաինա - Չեռնոբիլի ատոմակայանի վթարված ռեակտորի նորակառույց սարկոֆագը, ապրիլ, 2017թ․

Ուկրաինայում 31 տարի առաջ այս օրը՝ 1986 թվականի ապրիլի 26-ին պայթեց Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորը:

Սա միջուկային ամենամեծ աղետն է համարվում: Ռադիացիոն ճառագայթումը տարածվեց 155 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որտեղ 7 միլիոն մարդ էր բնակվում: Վթարի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, իսկ հետագա տարիներին ճառագայթման հետևանքով մահացածների մասին ստույգ տվյալներ չկան:

Նախկին Խորհրդային Միությունը նույնիսկ թաքցրել էր միջուկային վթարի փաստը: Աղետից մի քանի օր անց հազարավոր մարդիկ դուրս էին եկել մայիսմեկյան շքերթի՝ չիմանալով, որ գտնվում են ռադիացիոն ճառագայթման տակ:

Վնասված ռեակտորի վրա անցած տարվա աշնանը նոր սարկոֆագ է կառուցվել: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու դոնոր երկրները դրա համար մեկևկես միլիարդ դոլար են հատկացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG