Մատչելիության հղումներ

Մեդվեդևի հետ ենթադրաբար կապ ունեցող չորս հիմնադրամները ֆինանսական հաշվետվություն են հրապարակել


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ենթադրաբար կապ ունեցող բարեգործական հիմնադրամներն իրենց գործունեության ընթացքում առաջին անգամ ֆինանսական հաշվետվություն են ներկայացրել։

Խոսքը չորս հիմնադրամի մասին է՝ ՛՛Градислава՛՛, ՛՛Фонд поддержки зимних олимпийских видов спорта՛՛, ''Соцгоспроект'', ''Дар''։

''Соцгоспроект՛՛-ի և ''Дар''-ի ղեկավարը վարչապետի համակուրսեցի Իլյա Ելիսեևն է: Մյուս երկու հիմնադրամները նույնպես Ելիսեևն է ստեղծել։ Այդ մասին նա ասել է "Коммерсантъ"-ի հետ զրույցում:

Արդարադատության նախարարության կայքում չորս հիմնադրամների կողմից առաջին անգամ ներկայացվող ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ իրացվել է 3 միլիարդ 600 միլիոն ռուբլի՝ դա մոտավորապես 62 միլիոն դոլար է:

Նրանց ֆինանսական հաշվետվությունը հրապարակվեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի քննադատությունից հետո, ով Մեդվեդևին մեղադրում է կոռուպցիայի մեջ:

Նավալնին ասել է, որ եթե այդ չորս հիմնադրամներն իրար հետ կապված են, ուրեմն դրանք կարելի է դիտարկել որպես մեկ սուպերհիմնադրամ, որի գումարները շատ ավելին են, քան ռուսական ցանկացած բարեգործական հիմնադրամի բյուջեն:

Չորս հիմնադրամները հիշատակված էին Նավալնիի նկարահանած հետաքննական ֆիլմում: «Նա ձեզ համար Դիմոն չէ» ֆիլմի ցուցադրությունից հետո Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում հակակոռուպցիոն մեծ ցույցեր են տեղի ունեցել։ Նավալնին պնդում է, որ վարչապետի կուրսեցու կողմից կառավարվող բարեգործական հիմնադրամների վրա ձևակերպված են շքեղ առանձնատներ, խաղողի այգիներ, տարածքներ, որոնց իրական տերը վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, իսկ նրա համակուրսեցի Իլյա Ելիսեևը վարչապետի սեփականությունում դե ֆակտո կառավարիչ է աշխատում։

Դմիտրի Մեդվեդևը և Իլյա Ելիսեևը հերքել են այս մեղադրանքները՝ դրանք համարելով հիմարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG