Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի խորհրդական․ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ծախսերը բյուջեում ներառված չեն լինի


Ցանկապատը ԱՄՆ - Մեքսիկա սահմանին, հունվար, 2017թ․
Ցանկապատը ԱՄՆ - Մեքսիկա սահմանին, հունվար, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծախսերը ներառված չեն լինի բյուջեի ծախսերի մեջ:

Փաստաթուղթը պետք է ընդունվի այս ուրբաթ: Դեմոկրատները հայտարարել էին, որ կարգելափակեն փաստաթուղթը, եթե դրանում ներառված լինեն այդ պատի կառուցման համար նախատեսված ծախսեր, հաղորդում է BBC-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG