Եվրամիությունը և Թուրքիան պետք է սկսեն քննարկումները նոր ձևաչափով համագործակցության շուրջ: Այս մասին երեկ Բրյուսելում հայտնել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի «նոր ձևաչափ» ասելով:
«Մենք թերևս պետք է ավելի ստեղծարար գտնվենք», - ակնարկել է Հանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեից հետո, եվրոպական խորհրդարանի որոշ քաղաքական խմբեր կոչ էին անում Եվրամիությանը՝ կասեցնել կամ ամբողջովին դադարեցնել Եվրամիության մուտք գործելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները: