Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Համահայկական նվագախումբ» նախագիծը իրականություն է դարձել Հանրապետության նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին: