Թել Ավիվում շուրջ երեք հարյուր հայ ցուցարարներ բողոքի ակցիա անցկացրեցին Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի դիմաց: Նրանք երթով այստեղ էին եկել Պետօպերայի շենքի մոտից Թել Ավիվի կենտրոնական փողոցներով՝ դրոշներով ու պաստառներով:
Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Երուսաղեմում, այստեղ նաև պատարագ է մատուցվել:
Եղեկեցական արարողություն է ծրագրված նաև Թել Ավիվում՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցում, ուր թուրքական դեսպանատնից կրկին երթով շարժվելու են հայ ցուցարարները:
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունները Իսրայելի հայաշատ քաղաքներում շարունակվելու են ամբողջ օրը․ կկազմակերպվեն մոմավառություններ, այլ միջոցառումներ: