Մատչելիության հղումներ

Շարմազանով. Ուշ թե շուտ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, այլ ճանապարհ չկա


Էրդողանի կառավարման ժամանակահատվածում դժբախտաբար՝ թե՛ տարածաշրջանային խաղաղության, թե՛ նախևառաջ նաև թուրք հասարակության համար, Թուրքիան խորացրեց անջրպետը՝ հաշտվելու իր ժողովրդի սեփական պատմության հետ։ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, այս մասին ասաց 5-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և՛ երկրների, և՛ նահանգների, և՛ մտավորականների, և՛ քաղաքացիների, և՛ առհասարակ դատապարտողների քանակը և որակը, և ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա։ Դատապարտողները լույսի համար մարտնչողներն են», - հայտարարեց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG