Մատչելիության հղումներ

Կանադայի վարչապետը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ


«Այսօր մենք հանդիսավորությամբ հավաքվում ենք ոգեկոչելու Հայ ժողովրդի զավակների ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ», - ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հայտարարությունում: - «Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքը և տառապեցին ցեղասպանության ժամանակ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց և նրանց ժառանգներին, որոնցից շատերը այժմ բնակվում են Կանադայում», - հավելել է Թրուդոն, հիշեցնելով, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին:

«Այս առիթով մենք՝ կանադացիներս, անկախ հավատքից և ազգային պատկանելությունից, միաբան ենք զոհերի հիշատակը հարգելու ատելության ու բռնության ցանկացած դրսևորում չհանդուրժելու մեր պատրաստակամության հարցում», - հավելել է Ջաթին Թրուդոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG