Մատչելիության հղումներ

Պետդեպի պաշտոնյան, ով զբաղվել է Իրանի հետ համաձայնագրի կնքման գործով, զրկվել է պաշտոնից


ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, ով առանցքային դեր է խաղացել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման գործում, զրկվել է պաշտոնից և նշանակվել ավելի ցածր աշխատանքի այն բանից հետո, երբ պահպանողական լրատվամիջոցները կասկածի տակ են դրել նրա նվիրվածությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Brietbart.com կայքի և Conservative Review-ի հրապարակումներից հետո Սահար Նովրուզզադեն, ով անցյալ տարվա հուլիսից աշխատում էր որպես պետքարտուղարի խորհրդական Իրանին և Պարսից ծոցին վերաբերող հարցերում, վերանշանակվել է Պետդեպարտամետնի իրանական հարցերի բաժին։ Պահպանողական լրատվամիջոցները պնդել էին, որ դիվանագետը «նվիրված է Օբամային» և կապեր ունի Իրանի իշխանությունների հետ։

Politico.com կայքը հաղորդում է, որ Նովրուզզադեն, ով պարսկական արմատներով ամերիկուհի է, նոր՝ ավելի ցածր կարգավիճակով պաշտոնում նշանակվել է իր կամքին հակառակ։ Այս վերանշանակումը մեկնաբանելով՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Նովրուզզադեն «փայլուն հեղինակություն ունի» և «մենք ակնկալում ենք, որ նա կշարունակի իր արժեքավոր աշխատանքը՝ առաջ մղելով ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG