Մատչելիության հղումներ

Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը․ ՀՔԾ


Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա» 18 մեղադրյալի` նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են:

«Քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար` Մարտիրոս Հակոբյանին, Թորոս Թորոսյանին, Սերգեյ Կյուրեղյանին և Գևորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,

Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին և Հովհաննես Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արթուր Մելքոնյանին և Թաթուլ Թամրազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Գառնիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Տիգրան Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արամ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Մանվել Աթոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

ՎարդգեսԳևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի և 365-րդ հոդվածների 1-ին մասերով:

Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատել և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին:

Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG