Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը գիշերը հայտարարել է, որ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին։
Նոր Սահմանադրությամբ, երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստանում է աննախադեպ լիազորություններ և տեսականորեն մինչև 2029 թվականը նախագահելու հնարավորություն։
Գերագույն ընտրական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Սահմանադրությանը կողմ քվեարկած քաղաքացիների թիվը 1.25 միլիոնով ավելին է, քան դեմ քվեարկածների թիվը։ Այսպիսով, Սահմանադրությանը կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51, դեմ՝ 48.6 տոկոսը։
Ընդ որում Էրդողանը հաղթանակի մասին հայտարարել էր ավելի վաղ՝ չսպասել պաշտոնական տվյալներին։ Սակայն կողմ ու դեմ քվեարկողների տարբերությունը չնչին է և ընդդիմությունը մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները:
Թուրքիայի խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, նախնական տվյալներով, դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին։
Տես նաև այստեղ