Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով՝ Թուրքիայում նոր Սահմանադրությանը կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 51 տոկոսը


Թուրքիայի ժամանակով 17:00-ին երկրի 81 նահանգներում սահմանադրական հանրաքվեն ավարտվել է։ 167 հազար 140 ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը:

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան 55 միլիոն քաղաքացիների շուրջ 87 տոկոսն այսօր մասնակցել է քվեարկությանը:

Տեղական ժամանակով 20։30-ի դրությամբ, բացվել է քվեատուփերի 99․8 տոկոսը։ Նոր Սահմանադրությանն «Այո» է ասել քվեարկածների 51․24 տոկոսը, դեմ է քվեարկել 48․74 տոկոսը։

«Այո»-ն հաղթում է նաև արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության արդյունքներով․ 57 երկրներում բնակվող շուրջ 2․5 մլն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 136 հազար քաղաքացի, որոնց 58․ 92 տոկոսն ասել է «այո» սահմանադրական հանրաքվեին, իսկ 41․08 տոկոսը՝ «ոչ» է ասել նոր Սահմանադրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG