Ամերիկյան և հարավկորեական աղբյուրների փոխանցմամբ, Հյուսիսային Կորեան այսօր սեփական արտադրության բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել:
Դա տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի նավահանգստային Սինպո քաղաքում, որտեղ ավելի վաղ մեկ այլ հրթիռի հաջող փորձարկում էր իրականացվել:
CNN-ի տեղեկություններով` Հյուսիսային Կորեայի բանակն այսօր մտադիր էր միջին հեռավորության բալիստիկ հրթիռ փորձարկել:
Փորձարկման տապալման պատճառների մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան: