Մատչելիության հղումներ

Էրդողանը հուսով է, որ ԱՄՆ-ը ի վերջո կարտահանձնի Գյուլենին


Ֆեթհուլա Գյուլեն, արխիվ
Ֆեթհուլա Գյուլեն, արխիվ

Թուրքիան հույս ունի, որ Վաշինգտոնն ի վերջո կարտահանձնի կրոնական գործիչ Ֆեթհուլա Գյուլենին: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի պետական հեռուստատեսության եթերում:

Նրա խոսքով՝ ինքն այս թեման պատրաստվում է մեկ անգամ ևս քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Ես այդ հարցը Թրամփի հետ քննարկելու եմ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո: Կարծում եմ՝ հենց այդ ընթացքում կձևավորվի համատեղ գործողությունների ծրագիրը», - նշել է Էրդողանը:

Նա նաև վստահեցրել է, որ թուրքական կողմը Գյուլենի արտահանձնման համար անհրաժեշտ բոլոր փաստերն արդեն իսկ տրամադրել է պաշտոնական Վաշինգտոնին: «Գյուլենի անօրինական գործունեության մասին Վաշինգտոն ուղարկված ապացույցների ընդհանուր ծավալը հասնում է 80-85 արկղի», - նշել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG