Այսօր Մոսկվայում եռակողմ բանակցություններ են վարելու Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները:
Հանդիպմանն ընդառաջ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի համագործակցությունը ամուր է մնում:
Այս պահին մեկնարկել է Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը:
Ավելի ուշ անցկացվելու են եռակողմ բանակցությունները:
Երկու օր առաջ Սիրիայի հարցը Մոսկվայում Ռուսաստանի ղեկավարների հետ քննարկում էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: