Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Ռախմատ Աքիլովը խոստովանել է, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում զանգվածային վրաերթն իրականում ահաբեկչական հարձակում էր: Այս մասին, ըստ փաստաբանների, Աքիլովը հայտարարել է հարցաքննության ժամանակ:
Հիշեցնենք, ուրբաթ օրը Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի միջոցով իրականացված հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել: