Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսով քննարկել է ամերիկյան օդային հարվածները Սիրիայում:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Մեյն ու Մերկելն իրենց աջակցությունն են հայտնել Միացյալ Նահանգներին: