Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 11-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար քաղաքապետարանն առաջարկում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում: