Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանը չի իմացել, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով, հակառակ դեպքում չէր ընդունի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը: Այդ մասին նա հայտարարեց «Ազատության» հետ հեռախոսազրույցում:
«Ես Հանրապետականի հետ ոչ մի կապ չեմ ունեցել և չեմ ունենալու», - ասաց Պողոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ցանկանում է աշխատել որպես մայրաքաղաքի ավագանու անդամ:
Միքայել Պողոսյանի հետ «Ազատության» զրույցը՝ այստեղ․