Մատչելիության հղումներ

Ստոկհոլմի ահաբեկչության համար կասկածվողը «ԻՊ համակիր է»


Շվեդիա - Բեռնատարը, որով կատարվել է հարձակումը, Ստոկհոլմ, 8-ը ապրիլի, 2017թ․
Շվեդիա - Բեռնատարը, որով կատարվել է հարձակումը, Ստոկհոլմ, 8-ը ապրիլի, 2017թ․

Շվեդիայի իշխանությունները հայտարարում են, որ Ստոկհոլմում մարդկանց միտումնավոր վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող անձը համակրում էր ծայրահեղական կազմակերպություններին, այդ թվում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը:

Ծագումով Ուզբեկստանից 39-ամյա տղամարդը կասկածվում է ապրիլի 7-ին բեռնատար մեքենայով առևտրային կենտրոն ներխուժելու մեջ, որի հետևանքով սպանվել է 4 մարդ, 15-ը՝ վիրավորվել: Ոստիկանության տվյալներով՝ Նորվեգիայում նրան մերժել են կեցության իրավունք տրամադրել, և իշխանությունները նրան որոնում էին արտաքսելու համար:

Շվեդական լրատվամիջոցները նշում են կասկածյալի անունը, սակայն ոստիկանությունը հրաժարվում է հաստատել նրա ինքնությունը: Հաղորդվում է նաև, որ հարձակման գործով ևս մեկ ձերբակալված կա:

Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG