Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով ռուս-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի վատթարացումն է ու դրա հավանական ազդեցությունը Հայաստանի վրա: Թերթերը շարունակում են վերլուծել խորհրդարանական ընտրություններից հետ Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակը: