«Բազան, որի ուղղությամբ հրթիռներ է արձակել Միացյալ Նահանգները, մեծ դեր ուներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում», - ասել է Հոմսի նահանգապետ Թալյալ ալ Բարրազին։
Ժամեր առաջ Միացյալ Նահանգները տասնյակ հեռակառավարվող հրթիռներով հարվածել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ավիաբազաներից մեկին` արձագանքելով այս շաբաթ ավելի վաղ այդ երկրում քիմիական զենքի գործադրմամբ հարձակմանը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել: