Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խորը մտահոգություն հայտնելով այդ երկրում ցուցարար քաղաքացիների նկատմամբ գործադրված ճնշումների առնչությամբ:
Սենատորները կոչ են արել ազատ արձակել Բելառուսում վերջերս մտցված նոր հարկատեսակի՝ «պորտաբուծության հարկի» դեմ հանդես եկող՝ այժմ ձերբակալված քաղաքացիներին: